Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2017, 1367 - Ա

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում հայ-իրանական փորձագիտական-տեխնիկական հանձնաժողովի նիստի՝ 2017 թվականի նոյեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացման հետ կապված պաշտոնական ճաշի, սուրճի ընդմիջման, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 297.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության: