21 Նոյեմբերի 2017, 1347 - Ա
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱԼՈԻԶԻՈ ՆՈՒՆԵՍ ՖԵՌԵՅՐԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2017 թվականի նոյեմբերի 16-18-ը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունես Ֆեռեյրայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: