21 Նոյեմբերի 2017, 1343 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորած պատվիրակությունը` համաձայն հավելվածի, 2017 թվականի նոյեմբերի 14-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ)՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի մշակույթի օրերին:
2. Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել՝
1) Արմեն Ամիրյանինը, Արև Սամուելյանինը և Արթուր Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լուսինե Քարամյանինը, Նաիրա Վարդանյանինը, Կլարա Գասպարյանինը, Անահիտ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1224-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: