21 Նոյեմբերի 2017, 1341 - Ա
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2017 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Մարսել, Վալանս, Լիոն) և Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ համայնքային հանդիպումներ կազմակերպելու, Սահակ-Մեսրոպ երգչախմբի հիմնադրման 40-ամյակին նվիրված համերգին և Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Հրանուշ Հակոբյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Մարսել, Վալանս, Լիոն) և Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: