Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2007, 390 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 942-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի: