Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2017, 1324 - Ա

ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի նոյեմբերի 20-22-ը ներառյալ։
2. Իգնատի Առաքելյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի վրա։