17 Նոյեմբերի 2017, 1330 - Ա
ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանին 2017 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ Գագիկ Աղաջանյանին 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոպայում զբոսաշրջության տնտեսական ազդեցության գնահատում. Զբոսաշրջության սատելիտային հաշիվ (TSA) խորագրով սեմինար-քննարկմանը և «Արևելքի և արևմուտքի խաչմերուկում հայ-բելգիական նոր հնարավորություններ» խորագրով գործարար ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Մեխակ Ապրեսյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված օրապահիկը և ճանապարհածախսը, նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ գիշերավարձը, Քրիստինե Պողոսյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված օրապահիկը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Մեխակ Ապրեսյանի, Քրիստինե Պողոսյանի և Գագիկ Աղաջանյանի 2017 թվականի նոյեմբերի 28-29-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին.
2) Գագիկ Աղաջանյանինը՝ 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը օրապահիկը և ճանապարհածախսը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: