Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2017, 1327 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍՒՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցի բազմակողմանի ուսումնասիրման, դրանց կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցը՝ ուսումնասիրմանը մասնակից դարձնելով ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն որոշման 2-րդ կետում նշված հարցի կարգավորման միջոցառումների վերաբերյալ:

Հավելված