Վարչապետի որոշումներ

14 Նոյեմբերի 2017, 1314 - Ա

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ, ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԽՈՐԽՈՌՈՒՆՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության հատուկ պահպանության բաժնի հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Վահան Խորխոռունուն 2017 թվականի նոյեմբերի 20-23-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Milipol Paris» 20-րդ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Դավիթ Տոնոյանի, Մարիամ Գևորգյանի և Վահան Խորխոռունու` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Տոնոյանի, Մարիամ Գևորգյանի և Վահան Խորխոռունու` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված գիշերավարձը և ճանապարհածախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: