14 Նոյեմբերի 2017, 1309 - Ա
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանին 2017 թվականի նոյեմբերի 20-22-ը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2017 թվականի նոյեմբերի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Դուբնա)՝ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Գիտական պարկի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների ֆինանսական կոմիտեի և կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Սամվել Հարությունյանի և Լևոն Մարդոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: