8 Նոյեմբերի 2017, 1290 - Ա
ՏԻԳՐԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՊԱՎԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին 2017 թվականի դեկտեմբերի 16-24-ը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանին 2017 թվականի դեկտեմբերի 9-24-ը գործուղել Ճապոնիա (Տոկիո)` INGEROSEC ընկերության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության հրշեջ-փրկարարական սարքավորումների բարելավում» ծրագրի շրջանակներում անցկացվող տեխնիկական և գնային առաջարկի մրցույթներին մասնակցելու համար:
2. Տիգրան Ղարիբյանի և Պավել Գյոզալյանի` Ճապոնիա (Տոկիո) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Ղարիբյանի և Պավել Գյոզալյանի` Ճապոնիա (Տոկիո) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Ղարիբյանի` Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: