8 Նոյեմբերի 2017, 1284 - Ա
ՀՄԱՅԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գնահատողների «Գնահատման գործունեությունը, հիմնական միտումները և հեռանկարները» թեմայով 2-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հմայակ Հակոբյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: