2 Նոյեմբերի 2017, 1253 - Ա
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացումը հստակ ձևակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացման վերաբերյալ: