Վարչապետի որոշումներ

2 Նոյեմբերի 2017, 1251 - Ա

ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Կանաչ գործողությունների ծրագրի աշխատանքային խմբի տարեկան խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-27-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: