2 Նոյեմբերի 2017, 1249 - Ա
ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին 2017 թվականի նոյեմբերի 6-8-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) Ֆինանսական կառավարման և հսկողության շուրջ բարձր մակարդակի կլոր սեղան ձևաչափով միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Թամազյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Թամազյանի՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: