Վարչապետի որոշումներ

30 Հոկտեմբերի 2017, 1235 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՍԵՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԵԱՏՄ անդամ պետությունների միջև մաքսատուրքերի բաշխման նորմատիվների հաշվարկման նոր մեթոդաբանության ընտրության հետ կապված հարցերի քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 12-13-ը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության ԵՏՄ մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Վլադիմիր Ասեյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-13-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Անանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: