Վարչապետի որոշումներ

25 Հոկտեմբերի 2017, 1218 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-վրացական իրավական համագործակցության երկրորդ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի հոկտեմբերի 19-21-ը Վրաստան (Թբիլիսի)` գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված «Տրասպորտային նյութեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված