Վարչապետի որոշումներ

18 Հոկտեմբերի 2017, 1179 - Ա

ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին 2017 թվականի հոկտեմբերի 23-25-ը գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն Ջակարտա` Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում «Սեփականատերերի բացահայտում. փորձի փոխանակում, համակարգի ստեղծում» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Գևորգյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն Ջակարտա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Գևորգյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: