18 Հոկտեմբերի 2017, 1192 - Ա
ՄԱԿԱՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանին 2017 թվականի հոկտեմբերի 24-27-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Համաշխարհային բանկի խմբի կողմից կազմակերպված Ներդրումային մրցունակության համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Մակար Ղամբարյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մակար Ղամբարյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: