13 Հոկտեմբերի 2017, 1170 - Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԻԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2017 թվականի հոկտեմբերի 23-25-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիական շաբաթ 2017» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Ազիզյանի և Արմեն Հարությունյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Ազիզյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։