Վարչապետի որոշումներ

13 Հոկտեմբերի 2017, 1158 - Ա

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ, ԱՂՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԽՈՐԽՈՌՈՒՆՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի
հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի
3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության հատուկ պահպանության բաժնի հրահանգիչ Վահան Խորխոռունուն 2017 թվականի հոկտեմբերի 16-18-ը, իսկ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ Աղվան Սարգսյանին՝ 2017 թվականի հոկտեմբերի 15-18-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի հերթական 10-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Դավիթ Տոնոյանի, Աղվան Սարգսյանի և Վահան Խորխոռունու՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: