2 Հոկտեմբերի 2017, 1101 - Ա
ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջկառավարական խորհրդի 39-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Կարեն Գրիգորյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Իրկուտսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Նարեկ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Իրկուտսկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: