Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2017, 1098 - Ա

ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների բույսերի համակարգման խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Իշխան Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր