2 Հոկտեմբերի 2017, 1105 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 153-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 21-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 153-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի 4-րդ սյունակում «2017 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով: