2 Հոկտեմբերի 2017, 1107 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող նախագծային ինստիտուտների զբաղեցրած շենքերը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը հանձնելու մասին» N 238 որոշման 1-ին կետում նշված ցանկից հանել «Հայսեյսմաէներգանախագիծ» ինստիտուտ» բառերը: