Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2017, 1078 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1257-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1257-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 3-րդ կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության,» բառերով,
բ. «Հայաստանի զարգացման հիմնադրամի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի,» բառերով,
գ. «իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամը` աշխատանքային խմբի քարտուղարություն:» բառերը փոխարինել «իսկ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը` աշխատանքային խմբի քարտուղարություն:» բառերով.
2) հավելվածում՝
ա. «Կ. Մկրտիչեան» բառերը փոխարինել «Ա. Ավակյան» բառերով,
բ. «Զ. Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` ի պաշտոնե (անդամ)» բառերը փոխարինել «Զ. Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ` ի պաշտոնե (անդամ)» բառերով,
գ. «Ա. Մինասյան - ՀՀ բնապահպանության նախարար` ի պաշտոնե (անդամ)» բառերից հետո լրացնել «Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` ի պաշտոնե (անդամ)» բառերով,
դ. «Ա. Կիրակոսյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն` ի պաշտոնե (անդամ)» բառերից հետո լրացնել «Ա. Խզմալյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` ի պաշտոնե (անդամ)» բառերով: