Վարչապետի որոշումներ

22 Սեպտեմբերի 2017, 1065 - Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ։