20 Սեպտեմբերի 2017, 1059 - Ա
ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Եվրասիական գործարար միություն» Եվրասիական տնտեսական գոտու գործարարների միության կողմից անցկացվելիք «Հայաստանի Հանրապետություն» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի 2017 թվականի սեպտեմբերի 12-13-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր