20 Սեպտեմբերի 2017, 1053 - Ա
ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱԲԴ ԱԼ-ՌԱԶԱԿ ԱԲԴ ԱԼ-ՋԱԼԻԼ ԱԼ-ԻՍԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2017 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ը Իրաքի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում կեցության, տրանսպորտի, հուշանվերների ձեռքբերման և պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը` 700.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության: