20 Սեպտեմբերի 2017, 1052 - Ա
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: