19 Սեպտեմբերի 2017, 1047 - Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին 2017 թվականի սեպտեմբերի 19-22-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն Աստանա)՝ Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի և Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և ազգաբնակչության սոցիալական պաշտպանության նախարարության կողմից համատեղ կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Հովհաննես Սահակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն Աստանա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Սահակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հովհաննես Սահակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։