11 Սեպտեմբերի 2017, 1002 - Ա
ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանին 2017 թվականի սեպտեմբերի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող ֆինանսական ֆորումին և դրա շրջանակներում նախատեսվող Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆինանսների նախարարների միջև հանդիպմանը մասնակցելու համար:
2. Վարդան Արամյանի, Կարեն Թամազյանի և Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: