6 Սեպտեմբերի 2017, 994 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում համագործակցության զարգացման հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում համագործակցության զարգացման հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին՝ երկամսյա ժամկետում մշակել ամերիկյան կողմի հետ համագործակցության վերաբերյալ առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի մասին պարբերաբար տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին: