Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2017, 993 - Ա

ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Եվրասիական շաբաթ» ամենամյա ցուցահանդեսային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ 2017 թվականի օգոստոսի 23-25-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի` 2017 թվականի օգոստոսի 23-26-ը Ղազախստանի Հանրապետություն Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։