6 Սեպտեմբերի 2017, 988 - Ա
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2017 թվականի սեպտեմբերի 9-10-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)` Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
2. Հրանուշ Հակոբյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: