1 Սեպտեմբերի 2017, 972 - Ա
ՎԱՐԴԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքը վերացնելու մասին հարցի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի՝ 2017 թվականի օգոստոսի 18-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին: