Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2017, 969 - Ա

ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանին 2017 թվականի սեպտեմբերի 13-16-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա)՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի 14-րդ համաժողովին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական կոմիտեին կից «Եվրասիական տնտեսական միության տարածքում աուդիտորական գործունեության մասին» համաձայնագրի նախագծի մշակման աշխատանքներ իրականացնող աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Կարեն Ալավերդյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Ալավերդյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։