Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2017, 956 - Ա

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին 2017 թվականի սեպտեմբերի 13-15-ը գործուղել Չեռնոգորիա (Բուդվա)` Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների վեցերորդ և Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին արձանագրության անդամ երկրների երրորդ նստաշրջաններին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արծվիկ Մինասյանի՝ Չեռնոգորիա (Բուդվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեռնոգորիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: