29 Օգոստոսի 2017, 954 - Ա
ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին 2017 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 3-ը գործուղել Ավստրալիայի Միություն (Մելբուրն)` հանքարդյունաբերության և բնական պաշարների հարցերին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Մանուկյանի՝ Ավստրալիայի Միություն (Մելբուրն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրալիայի Միություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: