Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2017, 951 - Ա

ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին 2017 թվականի սեպտեմբերի 20-22-ը գործուղել Պորտուգալիայի Հանրապետություն (Լիսաբոն)` «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտեմ Ասատրյանի՝ Պորտուգալիայի Հանրապետություն (Լիսաբոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պորտուգալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: