Վարչապետի որոշումներ

23 Օգոստոսի 2017, 940 - Ա

ՍԵՐԳԵՅ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Պահուստ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մանվել Զաքարյանին 2017 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների կոնսուլտատիվ խորհրդի 13-րդ նիստին մասնակցելու համար:
2. Սերգեյ Շահինյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Մանվել Զաքարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Պահուստ» ՊՈԱԿ-ի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Շահինյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: