Վարչապետի որոշումներ

23 Օգոստոսի 2017, 935 - Ա

ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանին 2017 թվականի սեպտեմբերի 18-22-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան)` Երկրորդ միջազգային մշակութային ԷՔԱՊՈ-ի ծրագրային միջոցառումներին մասնակցելու համար:
2. Արթուր Պողոսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարներից «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան) գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: