18 Օգոստոսի 2017, 927 - Ա
ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին 2017 թվականի սեպտեմբերի 11-13-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 67-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Սամվել Մարգարյանի՝ Հունգարիա (Բուդապեշտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Մարգարյանի` Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: