18 Օգոստոսի 2017, 926 - Ա
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանին 2017 թվականի սեպտեմբերի 6-8-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի կողմից համատեղ կազմակերպված շրջակա միջավայրի հարցերին նվիրված Ասիական և Խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական գագաթաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էրիկ Գրիգորյանի՝ Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: