18 Օգոստոսի 2017, 924 - Ա
ՀԱՅԿ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2017 թվականի սեպտեմբերի 4-6-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ Կլիմայի գործողությունների խմբի (ԿԳԽ) առաջին հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)  գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: 
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

