Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2017, 910 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
1. Հաստատել՝
1) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի N ՀՕ-97-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի N ՀՕ-98-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի N ՀՕ-115-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 4 հավելվածի։
Հավելված