Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2017, 905 - Ա

ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի օգոստոսի 14-24-ը ներառյալ։
2. Արտեմ Ասատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի վրա: