Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2017, 902 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 818-Ա ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 933-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Գ. Դումանյանին Եվրոպական միության արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգող նշանակելու մասին» N 818-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություները`
1) որոշման վերնագրում «Գ.Դումանյանին» բառերը փոխարինել «Վահե Ջիլավյանին» բառերով.
2) որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 933-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված