8 Օգոստոսի 2017, 899 - Ա
ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման  նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին 2017 թվականի օգոստոսի 24-26-ը  գործուղել  Ղազախստանի  Հանրապետություն (Աստանա)`  «Եվրասիական շաբաթ»  2-րդ  միջազգային  ֆորումի  շրջանակներում   անցկացվելիք  «Աշխատանքի  միասնական շուկայի զարգացումը` առավելությունները, գաղափարները, հեռանկարները» թեմայով կլոր  սեղանին մասնակցելու համար:
2. Գագիկ Եգանյանի` Ղազախստանի  Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման  նախարարին՝ ապահովել գործուղումից  վերադառնալուց  հետո  եռօրյա ժամկետում Գագիկ Եգանյանի՝ Ղազախստանի  Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և  Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի  նախարարություն ներկայացնելը։

