8 Օգոստոսի 2017, 898 - Ա
ՎԱՐԴԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և Եվրասիական տնտեսական միության դատարանում արտաքին աուդիտի (հսկողության) իրականացման համար բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ վերահսկողական աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի 8-րդ վարչության պետ Վարդան Առաքելյանի և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Սուքիասյանի՝ 2017 թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 6-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) և 2017 թվականի սեպտեմբերի 6-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: